Сегодня 15 мая, среда ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7273
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
@дневники: mydorian - dorian
@дневники: mydorian - dorian
Голосов: 1
Адрес блога: http://diary.ru/~mydorian/
Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian
 

Իմ սև սպիդը, ձեր վարդագույն տռուսիկը

2009-11-02 13:31:54 (читать в оригинале)

Ուղղակի մտքովս չէր անցնի, որ կան մարդիկ, ովքեր դեմ են... ուշադրություն՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին: Դե, իմ գենոկոդի մեջ չկար էլի էդ միտքն առաջացնող օղակ ու ուղղակի ապշեցի, նման բան լսելով: Լավ, հասկացանք, հետերոսեքսուալի համար դժվար ա համակերպվել նույնասեռականության մտքի հետ, նրան ինֆորմացիա ա պետք, նրան գո՜յնա ուղեղի իմպլանտանտ ա պետք, հասուն մտածողություն, առողջ դատողություն, ինչը ոչ բոլորն ունեն, բայց այ որ ինչ-որ մեկը վախենա ՁԻԱՀ-ով հիվանդներից, նրանց չհասկանա, նրանց ինչ-որ բանում մեղադրի: Դեռ «Աձխյատմանի» մեջ էի փորձել գրել ՁԻԱՀ-ի մասին: Հիմա եմ հասկանում, որ էնտեղ լա՜վ կիսատ եմ գրել ու շատ բան պիտի դեռ ասվի էդ թեմայով:

Օրինակ սենց մի հարց: Դուք կփորձեի՞ք հեռու պահել ձեր մտերիմ մարդուն ՁԻԱՀ վարակակրի հետ կապերից: Ես՝ չէ: Ախր պրիմիտիվ բան ա: Պարտադիր չի Պլատոնը լինել, էս «խո՜րը փիլիսոփայական» հարցին լուծում տալու համար: Բավական ա միայն էդ մարդու հետ զրուցել անվտանգության «կանոնների» մասին: Դե՝ ռեմենները կապել, վախտին արգելակել շարժիչը, զառիվայր տեղերում ցածրացնել արագությունը: Սա էլ ինֆորմացիայի պակասից ա գալիս: Մարդիկ չգիտեն, որ ՁԻԱՀ-ով չեն վարակվի, եթե վարակակրի հետ սեռական հարաբերության մեջ մտնելիս օգտագործեն պահպանակներ, եթե համբուրվեն վարակակրի հետ, եթե նրա ափսեից ուտեն, նրա հետ նույն օդը շնչեն... բայց կվարակվեն, եթե առանց պահպանակի սեքսով զբաղվեն նրա հետ, այդ թվում և անալ սեքսով, կվարակվեն օրալ սեքսի ժամանակ սերմնահեղուկը բերանը լցվելու հետևանքով, կվարակվեն վարակակրի արյան հետ «շփման» դեպքում, այդ թվում երբ արյունը թքի միջոցով փոխանցվի համբույրների ժամանակ:

Նենց որ վարակակիրներից խուսափելու փոխարեն, խուսափեք ամեն տեսակ քաք ու գոռեխ ներարկվելուց, խուսափեք ուրիշի ածելիից ու եսիմինչելիից օգտվելուց, պահպանեք հիգիենայի կանոնները, ձիշովի բոզերի մարդահամար ու մոնիտորինգ մի անցկացրեք, օգտագործեք պահպանակներ ու մեկ-մեկ նեղություն քաշեք կարդալ սրա նման պոստեր, որտեղից կիմանաք չիմացածը:

ՁԻԱՀ վարակակիրներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ էլ հիշեք, որ հիվանությունը փոխանցվում է նաև մայրական կաթի միջոցով, փոխանցվում է անգամ մեկ հոգու հետ սեռական կոնտակտի մեջ մտնելու դեպքում, արյան փոխներարկման, վարակված արյան հետ պատահական շփման հետևանքով: Այնպես որ անբարոյականի «տիտղոս» շնորհելուց առաջ՝ մտածեք:

Մեղադրելը հեշտ է, հասկանալը՝ դժվար: Մի վախեցեք դժվարություններից:

Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ բանով լավն են ՁԻԱՀ վարակակիրներից ու զգուշանում նրանցից: Ավելին՝ ես զգուշանում եմ հենց նման մարդկանցից, որոնք պատրաստ են ՁԻԱՀ պիտակը կպցնել ու լիկվիդացնել ցանկացածին: Կան մտքեր, որոնք հիմարության աստիճանի են հասնում ու անընդունելի են: Այդպիսի մի միտք էլ հենց ՁԻԱՀ վարակակրից վախենալն է, կամ նրան մեղադրելը: Հուսով եմ, որ նման մեղադրողի կյանքում չեմ հանդիպի, թե չէ մի լավ կապոեյրայի պրակտիկ պարապմունքներ կանեմ վրան: Հաստատ:




Խալո Ազերբայջան

2009-11-01 02:33:53 (читать в оригинале)

«Գագիկ Ծառուկյանի անձնական գազանանոցում խոշտանգում են ավանակի» վերջերս ակտիվորեն ցիտում էին ինտերնետում ինչ-որ տեղից վերցրած ինֆոն: Դե, երկու առյուծի ձագ յանի ոտնձգություն էին անում էշի հանդեպ, իսկ ավելի ստույգ՝ փորձում էին ըռխել խեղճին: Ու ես հասկացա, որ PR դասագրքերում գրված այն պնդումը, թե աղմուկ հանելու համար պիտի զոհ լինես՝ միանշանակ ճիշտ է: Ես հայտնվել եմ ադրբեջանական նորությունների մեջ, ես հարցազրույց տվեցի ռուսական գեյ-ամսագրի համար (կտպագրեն, թե չէ՝ կիմանամ, երբ լույս տեսնի;), ես գտա ինձ ֆրանսիական գեյ-կայքում... Գրողը տանի, ես ինտերնացիոնալ եմ :) Ու դրա համար հե՜չ պետք չէր PR քայլեր անել: Անհրաժեշտ էր ընդամենը, որ ինչ-որ ազգայնականներ սպառնան ինձ: Ի դեպ, ասեմ, որ սպառնալից նամակներ մինչ այժմ էլ ստանում եմ: Իրանք մորթում են իրենց նյարդային բջիջները, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը:

Էս ամիս «Հոգու մերկապարի» ամենամեծ ձեռքբերումը համարում եմ էն, որ google-ը վերջապես վերահաշվարկեց PR-ն և 5 ցուցանիշ տվեց իմ կայքին: Հե՜չ վատ չի է: Яndex-ն էլ ի վերջո քցիպությունը թարգեց ու 10 тИЦ տվեց հոգուս ստրիպտիզնոցին: Էլ չեմ ասում, որ այցելությունները ավելացան 200 տոկոսով: Էս ամսվա SEO պլաններն ավելի ուժեղ են: Ու եթե դեռ ինչ-որ մեկը կասկածում ա, որ մեր PR-ն լավագույնն ա, դեռ կհամոզվի դրանում: Ի դեպ, մեկ հղման ամսեկան գինը իմ կայքում ռոբոտի կողմից հաշվարկվեց 22 դոլար, ինչից ես, բնականաբար, չեմ օգտվում ու բոլոր հղումներն էլ ձրի եմ դնում:

Ահա 10 էջ, որոնք անցած ամիս ռեկորդային էին ըստ ընթերցումների քանակի:


1. Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտը - այս ճակատագրին է արժանանում ամեն մի նոր պատմվածք
2. Սատանան մայրամուտին - առաջին հայկական գեյ-պատմվածքը շարունակում է ակտուալ մնալ: Ես գրում եմ դրա շարունակությունը, իսկ մարդիկ շարունակում են բեռնել առաջին մասը
3. Արի դերձակ - Օֆելի Մինասյանին ռեսպեկտ էս բանաստեղծության հայտնի դառնալու համար, նա մի այլ կարգի փրոմաուշն արեց իրեն ձոնված երկը
4. Պո՞ռնո, թե՞... - անցած ամսվա ամփոփականը, արի ու տես, որ ամենաշատ ընթերցվող բլոգային գրառումս դարձավ: Կարծում եմ, որ պատճառը վերնագիրն ու պոստի մեջի սեքսոտ լուսանկարն էին:
5. Պսեվդոսեքսոլոգը - այս պոստն այնքան սենսացիոն էր, աչքիս, որ երեք օրվա մեջ բավականին շատ ընթերցվեց: Անգամ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՐԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
6. Թե ինձ սիրես - էլի մի նորույթ ու էլի ահագի՜ն լավ ռեյտինգ
7. Սպամս գաղտնի թող մնա - մի լավ սպամ ուղարկեցի ամեն տեղ ու էս գրառումն էլ, արդյունքում շատ ընթերցվեց
8. Բոբո - դժվարանում եմ ասել, թե սա խի էին կարդում... գուցե որոշ մարդիկ իրենց էին գտել ու ուրախացած մի քանի նգամ են կարդացել, որ Դորիանն իրենց ասին գրում է
9. Թյոթեն բասթարդ - ոչ մեկ ոչ մի բան չէր ջոկել վերնագրից, բայց մեկ ա՝ կարդացին: Ըհը, սովորեք էլի մի տրյուկ: Եթե չեն հասկանում՝ ընթերցում են, որ հասկանան:
10. Սեքս Դորիանի հետ - էս մեկն ընդհանրապես սեպտեմբեր ամսին եմ գրել: Բայց, ըստ երևույթի, շատերն են ցանկանում սեքս Դորիանի հետ

Իսկ ընդհանուր առմամբ.
Դիտել են 14759 էջ, յուրաքանչյուր այցելու՝ միջինը 3,2 էջ, կայքում անցկացնելով միջինը 6,1 րոպե
Այցելուների 80 տոկոսն առաջին անգամ «Հոգու մերկապարը» դիտել են անցած ամիս:
56 տոկոսը անցել է այլ կայքերից
32 տոկոսը մտել է ուղիղ հղմամբ (բրոուզերի մեջ հավաքելով իմ հասցեն;)
12 տոկոսը որոնողական համակարգերից, որից
- 70 տոկոս google-ից
- 20 տոկոս Яndex-ից
- 4 տոկոս mail.ru
- 3 տոկոս Yahoo

Որոնել են մե՜ծ մասամբ Դորիան բառը, բայց գտել են նաև բանաստեղծություններ, աֆորիզմներ, պոռնո, սեքս, սերիալ բառերը փնտրելով:

Այցելուներն ապրում են.
74% Հայաստան
7% տոկոս ԱՄՆ
6% տոկոս Ռուսաստան
Ադրբեջանից ընդամենը 1 այցելություն

Այցելուներն օգտվում են հետևյալ բրոուզերներից.
Firefox - 46%
Internet Explorer - 30%
Opera - 12%
Google Chrome - 7%
Safari - 3%

Այ էսպիսի ամսեկան հաշվետվություն: Իսկ թե ինչ նորություններ կլինեն այս ամիս՝ կիմանաք ընթացքում...






Պսեվդոսեքսոլոգը

2009-10-30 03:31:37 (читать в оригинале)

Այս պոստի ընթերցումը ռեալ վտանգ է ներկայացնում ձեր և ձեր մտերիմների համար: Համենայն դեպս այդպես է կարծում սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Հեռուստատեսությամբ և մամուլով տարածված ապատեղեկատվության, «մեկանգամյա» նույնասեռական կապերի ու Պաուլո Կոելյոյի սեքսուալ էքսպերիմենտների մասին կարդա ԱՅՍՏԵՂ




Google-ի ալի՜քը

2009-10-27 19:54:54 (читать в оригинале)

Google-ը կփոխի աշխարհը: Արդեն քանի ամիս ա, ինչ սպասում ենք ինտերնետային գիգանտի նոր մեգա-պրոյեկտին, իսկ այն դեռ չկա ու չկա: Ես անձամբ մեռա ինվայտի (հրավերի;) խնդրանքներ ուղարկելով ու պատասխան դեռ չկա: Բայց դե, ինչպես խոսք են տվել, տարեվերջին WAVE-ը արդեն հասանելի կլինի մեզ: Իսկ ի՞նչ ա WAVE-ը: Իզուր չի այն տենց կոչվում: Ալիք մի ասա մի ամբողջ ցունամի ասա: Համենայն դեպս գովազդները դա են խոստանում:


Ո՞նց ես միանալու ալիքին...





Օրանժը Հայաստանում

2009-10-25 19:38:32 (читать в оригинале)

Չինացիներն հավատում են, որ նարինջը տանը երջանկություն է բերում, այդ պատճառով էլ հաճախ մտերիմներին նարինջ են նվիրում: Բնական է, ախր չիներենում "նարինջ" բառը նշանակում է նաև "ոսկի": Հայերենում նույնպես: Այ, վերցրեցի երեկ ու փորձեցի իմ համարներից մեկը գոնե գրանցել "ՕրանժԱրմենիա" կայքում, որպեսզի ստանամ: Ու որը գրանցում էի՝ գոլդ էր: Մեր մյուս բջջային օպերատորների՝ դիմացի խանութից 1000 դրամով գնած համարները նոր բջջային օպերատորը գոլդոտ ա համարել, փաստորեն: Վատ սկիզբ չի:


ԲԱՐԵՎ
Դու արդեն ջոգե՞լ ես,
թե ես ինչ խաղեր եմ տալիս



շարունակել նարնջագույն ընթերցումը »»»




Страницы: 1 2 3 4 

 


Самый-самый блог
Блогер ЖЖ все стерпит
ЖЖ все стерпит
по количеству голосов (152) в категории «Истории»


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.