Сегодня 23 апреля, вторник ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7272
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
@дневники: mydorian - dorian
@дневники: mydorian - dorian
Голосов: 1
Адрес блога: http://diary.ru/~mydorian/
Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian
 

Իմ սև սպիդը, ձեր վարդագույն տռուսիկը

2009-11-02 13:31:54 (читать в оригинале)

Ուղղակի մտքովս չէր անցնի, որ կան մարդիկ, ովքեր դեմ են... ուշադրություն՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին: Դե, իմ գենոկոդի մեջ չկար էլի էդ միտքն առաջացնող օղակ ու ուղղակի ապշեցի, նման բան լսելով: Լավ, հասկացանք, հետերոսեքսուալի համար դժվար ա համակերպվել նույնասեռականության մտքի հետ, նրան ինֆորմացիա ա պետք, նրան գո՜յնա ուղեղի իմպլանտանտ ա պետք, հասուն մտածողություն, առողջ դատողություն, ինչը ոչ բոլորն ունեն, բայց այ որ ինչ-որ մեկը վախենա ՁԻԱՀ-ով հիվանդներից, նրանց չհասկանա, նրանց ինչ-որ բանում մեղադրի: Դեռ «Աձխյատմանի» մեջ էի փորձել գրել ՁԻԱՀ-ի մասին: Հիմա եմ հասկանում, որ էնտեղ լա՜վ կիսատ եմ գրել ու շատ բան պիտի դեռ ասվի էդ թեմայով:

Օրինակ սենց մի հարց: Դուք կփորձեի՞ք հեռու պահել ձեր մտերիմ մարդուն ՁԻԱՀ վարակակրի հետ կապերից: Ես՝ չէ: Ախր պրիմիտիվ բան ա: Պարտադիր չի Պլատոնը լինել, էս «խո՜րը փիլիսոփայական» հարցին լուծում տալու համար: Բավական ա միայն էդ մարդու հետ զրուցել անվտանգության «կանոնների» մասին: Դե՝ ռեմենները կապել, վախտին արգելակել շարժիչը, զառիվայր տեղերում ցածրացնել արագությունը: Սա էլ ինֆորմացիայի պակասից ա գալիս: Մարդիկ չգիտեն, որ ՁԻԱՀ-ով չեն վարակվի, եթե վարակակրի հետ սեռական հարաբերության մեջ մտնելիս օգտագործեն պահպանակներ, եթե համբուրվեն վարակակրի հետ, եթե նրա ափսեից ուտեն, նրա հետ նույն օդը շնչեն... բայց կվարակվեն, եթե առանց պահպանակի սեքսով զբաղվեն նրա հետ, այդ թվում և անալ սեքսով, կվարակվեն օրալ սեքսի ժամանակ սերմնահեղուկը բերանը լցվելու հետևանքով, կվարակվեն վարակակրի արյան հետ «շփման» դեպքում, այդ թվում երբ արյունը թքի միջոցով փոխանցվի համբույրների ժամանակ:

Նենց որ վարակակիրներից խուսափելու փոխարեն, խուսափեք ամեն տեսակ քաք ու գոռեխ ներարկվելուց, խուսափեք ուրիշի ածելիից ու եսիմինչելիից օգտվելուց, պահպանեք հիգիենայի կանոնները, ձիշովի բոզերի մարդահամար ու մոնիտորինգ մի անցկացրեք, օգտագործեք պահպանակներ ու մեկ-մեկ նեղություն քաշեք կարդալ սրա նման պոստեր, որտեղից կիմանաք չիմացածը:

ՁԻԱՀ վարակակիրներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ էլ հիշեք, որ հիվանությունը փոխանցվում է նաև մայրական կաթի միջոցով, փոխանցվում է անգամ մեկ հոգու հետ սեռական կոնտակտի մեջ մտնելու դեպքում, արյան փոխներարկման, վարակված արյան հետ պատահական շփման հետևանքով: Այնպես որ անբարոյականի «տիտղոս» շնորհելուց առաջ՝ մտածեք:

Մեղադրելը հեշտ է, հասկանալը՝ դժվար: Մի վախեցեք դժվարություններից:

Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ բանով լավն են ՁԻԱՀ վարակակիրներից ու զգուշանում նրանցից: Ավելին՝ ես զգուշանում եմ հենց նման մարդկանցից, որոնք պատրաստ են ՁԻԱՀ պիտակը կպցնել ու լիկվիդացնել ցանկացածին: Կան մտքեր, որոնք հիմարության աստիճանի են հասնում ու անընդունելի են: Այդպիսի մի միտք էլ հենց ՁԻԱՀ վարակակրից վախենալն է, կամ նրան մեղադրելը: Հուսով եմ, որ նման մեղադրողի կյանքում չեմ հանդիպի, թե չէ մի լավ կապոեյրայի պրակտիկ պարապմունքներ կանեմ վրան: Հաստատ:



Тэги: 1329, 1339, 1344, 1345, 1348, 1358, 1377, 1381, 1391, 1392, 1398, 1402, 1404, 1405, 1406, 1408, 1412, miav, pahpanak, serakan, sex, spid

 


Самый-самый блог
Блогер Рыбалка
Рыбалка
по среднему баллу (5.00) в категории «Спорт»
Изменения рейтинга
Категория «Священники»
Взлеты Топ 5
Падения Топ 5


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.