![]() ![]() ![]()
Какой рейтинг вас больше интересует?
|
![]()
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ2008-03-26 20:42:16 (читать в оригинале)Իմ համացանցային հարցազրույցի ընթացքում ձեր բարձրացրած հարցերի մի մասը վերաբերվում է անցած նախագահական ընտրություններին, Հայաստանում ժողովրդավարության ապագային և հետընտրական զարգացումներին: Ձեզանից շատերն են հարցնում, թե ի՞նչ միջոցներով եմ կարողանալու վերականգնել հասարակական համերաշխությունը, թե ի՞նչ է արվելու խոսքի ազատության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Փորձեմ պատասխանել ձեր բարձրացրած հարցերին: Ես համարում եմ, որ տարել եմ ազնիվ հաղթանակ: Այդ հաղթանակի հիմքերը մեկ օրում չէ, որ դրվել են: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ստացանք դիտորդների այնպիսի գնահատական, որ այլ երկրներում չէին սպասում: Միայն դրանից հետո էր, որ ես սկսեցի խոսել նախագահական ընտրությունների մասին։ Չի եղել մի հանդիպում, որ ես իմ կողմնակիցներին, իմ համակիրներին չխնդրեմ առավելագույնն անել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ստացանք միջազգային դիտորդների լավ գնահատականը։ Հարյուրավոր դիտորդներ կային, եւ նրանց եզրակացությունը միանշանակ է՝ Հայաստանում ընտրությունները հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած պարտավորություններին, եւ այնտեղ չափազանց էական մի կետ էլ կա, որ պետական բարձր պաշտոնյաները շատ բան արեցին ընտրությունների լավ անցկացման համար։ Որ թերություններ եղել են, որեւէ մեկը չի ժխտում, որ թերություններ լինելու են նաեւ հաջորդ ընտրություններում, որեւէ մեկը չի կարող բացառել, որ թերություններ լինում են նաեւ այլ երկրներում, դա էլ չի կարելի բացառել։ Մենք ուղղակի պետք է կարողանանք ընտրությունից ընտրություն բարելավել նախ՝ ընտրական համակարգը, երկրորդ՝ հասարակության վստահությունն ընտրությունների նկատմամբ։ Վերջին շրջանում հաճախ է հնչում այն հարցադրումը, թե երբ ենք ապրելու ժողովրդավարական պետությունում, թե երբ է մեր քաղաքական համակարգը լիովին համապատասխանելու ժողովրդավարական չափանիշներին: Ես պիտի չհամաձայնեմ այս հարցադրման բովանդակության հետ: Ես չեմ համարում, որ մենք չունենք ժողովրդավարություն: Ժողովրդավարություն բառի բուն իմաստը ժողովրդի իշխանությունն է, իսկ դա իրականացնելու միակ ձևը ընտրություններն են: Մեր երկրում ընտրությունների անցկացման որակը հանգրվանից հանգրվան լավանում է, մենք, որպես պետություն, որպես հասարակություն կարողանում ենք ժողովրդավարական ընտրությունների ավանդույթը մեզանում ամրապնդել, սակայն նաև պիտի հավաստենք, որ ժողովրդավարությունը չի ստեղծվում ոչ մի օրում, ոչ մի տարում, ոչ էլ տասը տարում, օրինակ ամերիկյան ժողովրդավարության կայացումը հարյուրամյակներ է պահանջել: Եթե հիշենք պատմությունը, ապա կտեսնենք, որ քաղաքացիական ազատությունների ու ժողովրդավարական զարգացումների առաջընթացը թվագրվում է վերջին մի քանի տասնամյակներով, այսինքն՝ ժողովրավարությունն այնպիսի հասկացություն է, որն անընդհատ զարգացում ու ամրապնդում է պահանջում, դա շարունակական գործընթաց է, որովհետև մշտապես քաղաքացիական ազատությունների պահանջվող ծավալն աճում է: Ես համոզված եմ, սակայն, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Արդյո՞ք բռնի ուժով իշխանությունը գրավելու փորձ անելը ժողովրդավարության նշան է, արդյո՞ք փոքրամասնության իշխանությունը ժողովրդավարություն է, արդյո՞ք ժողովրդավարությունը տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ է ենթադրում: Ոչ, ժողովրդավարությունը չի լինում հայկական, վրացական, ամերիկյան կամ այլ տեսակի: Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է: Այն կամ գործում է, կամ մատնված է անգործության, մենք խնդիր ունենք, որ այդ համակարգի բնականոն կենսագործունեությունը հնարավոր չլինի որևէ կերպ խաթարել: Դրա համար պիտի ավելի կարևոր խնդրի լուծմանը ձեռնամուխ լինենք: Պիտի վերաստեղծենք հասարակական համերաշխության մթնոլորտը: Այստեղ ես երկու հիմնական քայլ եմ կարևորում, քայլեր, որոնք ես անպայման անելու եմ: Առաջինը երկխոսությունն է: Ես երկխոսության ձեռք եմ մեկնել բոլորին և բաց ու անկեղծ խոսակցության համար ստեղծված կամուրջները չեմ այրել: Իմ առաջարկը դեռ ուժի մեջ է: Երկրորդն իմ աշխատանքն է: Ես խոստացել եմ, որ լինելու եմ ոչ միայն իմ աջակիցների, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու նախագահը, նաև այն մարդկանց նախագահը, ովքեր ինձ չեն աջակցել ու այսօր այս բառերը կարդալիս կարող են անվստահության ու տարակուսանքի պահեր ունենալ: Իսկ նոր կառավարության մասին բոլոր հարցերին, ես խոստացել եմ պատասխանել կառավարության ձևավորումից հետո՝ նույն ձևաչափով: Իմ ելույթների ժամանակ ես ասել եմ, որ պաշտպանելու եմ մարդու ու քաղաքացու բոլոր հիմնարար իրավունքները, սակայն այդ իրավունքների պաշտպանությունը չի լինելու ի հաշիվ այլ իրավունքների, չի լինելու ի հաշիվ օրինականության ու արդարության: Եթե այսօր բարձրացվում է այն հարցը, թե երբ է մեր երկրում լինելու օրենքի գերակայությունը, երբ է օրենքը բոլորի համար հավասար լինելու, ասեմ, որ օրենքը բոլորի համար հավասար է, մենք, մեր հասարակությունը, մեզանից յուրաքանչյուրը պիտի ընդունի այդ գիտակցումը: Եթե մինչև այսօր թերացումներ եղել են, եթե այսօր թերացումներ կան, մենք դրանք շտկելու ենք` մեզ հայտնի ու համաշխարհային փորձով ապացուցված մեթոդներով: Այդ ամենը լինելու է տեսանելի ու թափանցիկ, ընդհանրապես մեր պետության կառավարման համակարգն է այդպիսին դառնալու հասարակության համար: Համոզված եմ, որ մոտ ժամանակներս, դուք ձեր բարձրացրած հարցերի լուծումները կտեսնեք ոչ միայն կենդանի մատյանում, այլև մեր իրականությունում, ձեր ամենօրյա կյանքում: Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:
|
![]() ![]() ![]()
Категория «Интернет ресурсы»
Взлеты Топ 5
Падения Топ 5
![]()
Популярные за сутки
|
Загрузка...

BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.