Сегодня 25 апреля, четверг ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7272
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
@дневники: mydorian - dorian
@дневники: mydorian - dorian
Голосов: 1
Адрес блога: http://diary.ru/~mydorian/
Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian
 

Բռատիս փարթին ուտեք

2009-10-18 04:39:28 (читать в оригинале)

ԲՌԱՏիս հետ իրա ամերիկական փարթիներից էինք մի քիչ առաջ խոսում ու իմ կոմպլեքսներից: Ես էլ, քանի որ թեմա չունեի գրելու ասեցի հենց դրա մասին էլ գրեմ:
Մ
ենակ փարթի բառի վրա ինձ արդեն բացում ա: Փարթի-թափի դրանց, մտքովս անցնում ա: Չեմ հասկանում, թե էս մեր ազգակիցները ինչ են ուզում էդ փարթի բառից: Դե, ԲՌԱՏն ինձ բացատրեց, որ էնտեղ մի տեղ՝ Օկլահոմայում (Օկլահոմա ասեմ՝ Ամերիկա հասկացեք, իրականում Օկլահոմա չի, ուղղակի հնչում ա;), երբ միասին կինո են նայում՝ մուվի-փարթի ա, երբ խմում եմ, եսիմ ինչ փարթի ա: Ու իմ մտքով վռազ անցավ, թե էս մեր չտես հայրենակիցները ինչ հավեսով կբռնաբարեն մեր բոլոր հավաքույթները ու միջոցառումները: «Վիպուսկնոյը»՝ Վերջին Զանգի փարթի, Զատիկը՝ Քրիստոսի փարթի, Ամանորը՝ Ձմեռ Պապու փարթի, գնանք «կաֆե» կոֆեի փարթիի, դասամիջոցին՝ բուֆետում «սասիսկիով» հացի փարթի... այ, մոռացա, ՀՈԹ ԴՈԳԻ փարթի... Մի խոսքով էդ համընդհանուր փարթիներից մոտս ալերգիա ա առջանում: Երևի էդ փարթի կազմակերպողներն էլ, իմ պես, բառի բացատրությունը թամամ չգիտեն: Ջայնամ, կարևորը որ երեկույթ չի, կամ հավաքույթ, մի իսկակա՜ն հզո՜ր փարթի ա: Կներեք, բայց էն որ քյարթերն ասում են. «փարթիս ցույց տամ, ուշքդ գնա», էդ պահերն ա: Ես մենակ, որ փարթին լսում եմ, արդեն ուզում եմ «դրայվ», «բեյբի», «բիքուլ» ու «սոնայս» արտահայտություններիցս հրաժարվեմ: Տենց էլ որոշել եմ: Ախր ինչների՞ս են պետք էդ բառերը, եթե մենք մերն ունենք: Չունենք էլ՝ կհորինենք: Սրանից հետո «բեյբիի» փոխարեն «ծիտս»-ն եմ օգտագործելու, այ մարդ, կամ քի՞չ են՝ «մուկիկ», «փիսիկ», «կյանքիկ»... Ի՞նչ բեյբի... Հա՜, իմ «Օո՜ւ, յե, բեյբի»-ից դժվար կլինի հրաժարվել, բայց դե... ուրիշ բան կհորինենք: «Բիքուլն» ու «սոնայսն» էլ փառք ու պատիվ մեր ժարգոնին՝ դզող, վերջ, մահ, մռու, բարութ, սպանիչ: Արյա հարուստ լեզու ունենք, էլի :Ճ Մնում ա «դրայվին» փոխարինող հորինենք... Ո՞վ հարմար տարբերակ ունի, իմ մտքին բան չի գալիս: Մի խոսքով էսօրվանից որքան հնարավոր ա, ոչ ենք ասում օտրալեզու բառերին: Տեսա՞ք, ռուսերեններն էլ արդեն չակերթների մեջ գրեցի: Մենակ ԲՌԱՏ բառը չեմ տա ոչ մեկին... Ախր էդի մի ամբողջ գաղափար ա, էլի, մի խոսքով՝ հասկացողն հասկացավ: Ախպերը էնքան թափթփուկներ են ասում, որ ասելս չի գալիս, եղբայրը քահանաները թող ասեն... տակը ԲՌԱՏ-ն ա մնում: Արյա՜ «արյունիս քոփի փեստ» մեռնեմ ջիգյարիդ, լօօօլ :Ճ Էս էլ օն-լայն ԲՌԱՏ-ներին կարելի ա ասել: Մի խոսքով ինձ ավելի լավը դարձնելու ծրագրի շրջանակներում կայացնում եմ օտարալեզու բառերից հրաժարվելու որոշում, որը, համոզված եմ, կընդունվի միաձայն իմ ընկերների ու ընթերցողների կողմից: Նախորոք ասեմ, որ ժարգոնից, կամ խոսակցականից չեմ հրաժարվելու ու չփորձեք համոզել: Ու քանի որ կենացները սենց քաղցրացան, մի հատ էլ նոր ոճում հիշատակեմ չուզողներին՝ ԲՌԱՏԻՍ ՓԱՐԹԻՆ ՈՒՏԵՔ:



Тэги: 1377, 1378, 1380, 1381, 1382, 1385, 1387, 1391, 1394, 1397, 1400, 1404, 1407, 1408, 1411, 1414, baby, brat, dzox, kaif, party

 


Самый-самый блог
Блогер ЖЖ все стерпит
ЖЖ все стерпит
по сумме баллов (758) в категории «Истории»
Изменения рейтинга
Категория «Проза»
Взлеты Топ 5
Падения Топ 5


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.