Сегодня 20 апреля, суббота ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7272
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
@дневники: mydorian - dorian
@дневники: mydorian - dorian
Голосов: 1
Адрес блога: http://diary.ru/~mydorian/
Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian
 

Շագանակագույն գերբերաների օրը

2009-11-11 04:57:47 (читать в оригинале)

Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ...
Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ Կապտուկներ հոգունհայ թատրոնում, նոր խոսք, որը  Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք;) այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:

Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com



Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1400, 1402, 1404, 1407, 1408, 1409, 1410, brnutyun, hogun, kaptukner, kin, tatron

 


Самый-самый блог
Блогер ЖЖ все стерпит
ЖЖ все стерпит
по сумме баллов (758) в категории «Истории»


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.